Դեսպան

Ն.Գ. պարոն Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դանիայի Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ծննդյան թիվն ու վայրը՝

1959թ. դեկտեմբերի 24, Երևան

Կրթությունը՝

1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

Մինչև 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ) աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող:

1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:

1990-1991թ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական:

1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):

1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար: 1988թ.-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:

2000-2002թթ. և 2008-2012թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:

2001-2004թթ.` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):

2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:

2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:

2012-2017թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Դիվանագիտական աստիճանը

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Օտար լեզուների իմացությունը

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր