Իրադարձություններ

22.09.2017 • ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Կոպենհագենում

Սեպտեմբերի 22-ին Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին:

24.04.2017 • Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

2017թ. ապրիլի 24-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում` սուրբ պատարագի կատարմամբ և «Գյուրջիև» նվագախմբի մասնակցությամբ:

06.04.2017 • Հայաստանի և Նորվեգիայի ու Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում

Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ու Դանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Նորվեգիայում և Դանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մարտի 24-ից մինչև ապրիլի 5-ը «Երգեր և պատմություններ Հայաստանից» երաժշտական ծրագրով հանդես եկավ Էպիֆանի 3 (Epiphany 3) խումբը

11.12.2016 • Հայկական ապրանքների առաջին տոնավաճառ

2016 թ. դեկտեմբերին Դանիայում Հայ Առաքելական Եկեղեցին և Zulo service ընկերությունը, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Ծննդյան տոներին ընդառաջ Կոպենհագենում կազմակերպեցին հայկական ապրանքների առաջին տոնավաճառը

20.11.2014 • "ԿՈՄԻՏԱՍ" ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ

Ավարտվեց հայ լեգենդար լարային քառյակի առաջին շրջագայությունը Դանիայում և Նորվեգիայում: Ս.թ. նոյեմբերի 20-ին (Օսլո), 21-ին (Կոպենհագեն) և 23-ին (Գյուլինգ) տեղի ունեցան Կոմիտասի անվան լարային քառյակի համերգները՝ նվիրված քառյակի 90-ամյակին և Կոմիտաս Վարդապետի 145-ամյակին

13.10.2014 • Դանիական Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախում

Դանիական Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը նոր է վերադարձել հայաստանյան շրջագայությունից

11.10.2014 • Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգը

Ս.թ. հոկտեմբերի 11-ին Կոպենհագենի Københavns Kulturcenter-ի դահլիճում տեղի ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի համերգը, որը կազմակերպվել էր Դանիայում ՀՀ Դեսպանության աջակցությամբ

07.10.2014 • Միջոցառում՝ նվիրված դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135-ամյակին

Հայոց Ցեղասպանության զոհերի 100-ամյա ոգեկոչմանն ընդառաջ՝ ս.թ. հոկտեմբերի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135-ամյակին նվիրված միջոցառում

02.09.2014 • Նորին Գերազանցություն Նորվեգիայի Թագավորի ոսկե մեդալ բժշկության բնագավառում

Ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայրազատ Ղազարյանը (ծնված Երեւանում 1977թ) պարգեւատրվել է “H.M. Kongens gullmedalje i medisin” (Նորին Գերազանցություն Նորվեգիայի թագավորի ոսկե մեդալ բժշկության բնագավառում) այս տարվա մրցանակով

08.08.2014 • Դանիացիները Դիլիջանում

Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը դեսպանատանը հյուրընկալեց տաղանդավոր, եռանդուն և խարիզմատիկ երկու երիտասարդ դանիացու` Կարլ Քրիստիան Գրյոնինգին և Վիկտորիա Թղուեն Լոնշին

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր