Իրադարձություններ

Հայկական ապրանքների առաջին տոնավաճառ

11.12.2016

Կից լուսանկարներ

Հայկական ապրանքների առաջին տոնավաճառ

Հայկական ապրանքների առաջին տոնավաճառ

 

 

Ամբողջ ալբոմ »

2016 թ. դեկտեմբերին Դանիայում Հայ Առաքելական Եկեղեցին և Zulo service ընկերությունը, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Ծննդյան տոներին ընդառաջ Կոպենհագենում կազմակերպեցին հայկական ապրանքների առաջին տոնավաճառը, որտեղ ներկայացվեցին ոչ միայն 40 անունից ավելի հայկական ապրանքներ, այլ նաև համայնքի ներկայացուցիչների ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև հայկական ուտեստներ:

Անդրանիկ միջոցառումն աչքի ընկավ բազմաթիվ այցելուներով և ելույթներով:

Տոնավաճառից ստացված ողջ հասույթը կազմակերպիչները, որպես օգնություն, փոխանցելու են հալեպահայերի կարիքները հոգալուն:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր