Իրադարձություններ

Հայաստանի և Նորվեգիայի ու Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում

06.04.2017

Կից լուսանկարներ

Հայաստանի և Նորվեգիայի ու Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում

Հայաստանի և Նորվեգիայի ու Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նորվեգիայում և Դանիայում

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ու Դանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Նորվեգիայում և Դանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մարտի 24-ից մինչև ապրիլի 5-ը «Երգեր և պատմություններ Հայաստանից» երաժշտական ծրագրով հանդես եկավ Էպիֆանի 3 (Epiphany 3) խումբը` 15 օրերի ընթացքում ելույթներ ունենալով Դանիայի և Նորվեգիայի 10 քաղաքներում: Դանիայում խումբը համերգներով հանդես եկավ, մասնավորապես, Կոպենհագենում, Օդենսեում և Օրհուսում: Համերգաշարը մեկնարկեց մարտի 24-ին Կոպենհագենում` Դանիայում ՀՀ դեսպանությունում կայացած համերգով և շարունակվեց Նորվեգիայի մի շարք քաղաքներում, մասնավորապես` Կրագերոյում, Գվարվում, Թյոնսբերգում, Օսլոյում, Բերգենում, Հոգեսունդում և Քրիսթիանսանդում:

Միջոցառումներին մասնակցեցին հարյուրավոր հանդիսատեսներ, որոնց ներկայացվեցին ժամանակակից մշակմամբ հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև հայազգի տարբեր հեղինակների ստեղծագործություններ: Համերգները զուգորդվում էին նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի թոռան` Ֆլեմինգ Յուսի Բյորնի կողմից հայ-նորվեգական պատմական առնչությունների, Բոդիլ Բյորնի և Ֆրիտյոֆ Նանսենի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, Հայաստանը նկարագրող, հայ մշակույթի և երաժշտության վերաբերյալ նյութերի տարածմամբ, ինչպես նաև Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի բարեկամների ելույթներով:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր