Լուրեր

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Դանիայի կառավարության պետքարտուղարի տեղակալին

14.03.2018

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի կառավարության պետքարտուղարի արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Մայքլ Ստարբակ Քրիստենսենին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-դանիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը։

Հայաստանի արտգործնախարարն ու Դանիայի պետքարտուղարի տեղակալը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մայքլ Ստարբակ Քրիստենսենը  անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ խնդիրներին, գլոբալ մարտահրավերներին։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր