Լուրեր

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին

25.10.2018

Կից լուսանկարներ

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավորին

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 25-ին համատեղության կարգով Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին:

 
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Հարալդ Հինգերորդը ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և հայ-նորվեգական դարավոր բարեկամության մասին` նշելով, որ դեռևս 14-րդ դարասկզբին Նորվեգիայի Թագավոր Հակոն Հինգերորդը հանդիպել է Կիլիկիայի Թագավորությունից պատվիրակության հետ` քննարկելու հնարավոր ռազմական համագործակցությունը: Թագավոր Հարալդ Հինգերորդը հիշատակել է նաև նորվեգացի գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի նվիրական աշխատանքը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը` մի շարք ոլորտներում Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր